ԵԱՏՄ-ն 2023 թվականին ապրանքաշրջանառության ռեկորդային ցուցանիշ է գրանցել

Armenpress 16:54, 26 Ապրիլ, 2024

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրասիական տնտեսական միությունում (ԵԱՏՄ) 2023 թվականին ապրանքաշրջանառությունը հասել է ռեկորդային մակարդակի և կազմել 7,4 տրիլիոն ռուբլի։ Դա կրկնակի ավելի է, քան միավորման ստեղծման պահին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը «Եվրասիական ինտեգրումը բազմաբևեռ աշխարհում» ռազմավարական նստաշրջանում։

«Մշտապես ընդլայնվում է նաև փոխադարձ առևտուրը: 2023 թվականին Եվրասիական տնտեսական միությունում այն ​​հասել է ռեկորդային 7 տրիլիոն 400 միլիարդ ռուբլու՝ ըստ էության, կրկնապատիկ ավելի, քան ստեղծման պահին: Իսկ Անկախ Պետությունների Համագործակցությունում (խմբ՝ առևտրի ծավալը) հաղթահարել է 10 տրիլիոն ռուբլու նշագիծը», - Միշուստինի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am