ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային

Armenpress 18:22, 26 Ապրիլ, 2024

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը դաշնակիցներին կոչ է արել Ուկրաինային աջակցելու խոստումներից արագ անցնել զենքի իրական մատակարարումների: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն այս մասին ասել է Գերմանիայում կանցլեր Օլաֆ Շոլցի հետ մամուլի ասուլիսի ժամանակ։

«Շատ դաշնակիցներ Ուկրաինային աջակցելու նոր խոստումներ են արել։ Անհրաժեշտ է, որ այդ խոստումներն ավելի շուտ վերածվեն իրական մատակարարումների»,-ասել է նա։

Նա նաև կոչ է արել դաշինքի դաշնակիցներին «հետևել Գերմանիայի օրինակին, որն Ուկրաինային Patriot համակարգեր է խոստացել»։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am