Սյունիքի մարզում իրանական ավտոբուսի վթարի զոհերի թիվն ավելանում է. նոր մանրամասներ ՆԳՆ-ից 

Armenpress 22:32, 27 Ապրիլ, 2024

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Սյունիքի մարզի Վերին Խոտանան գյուղի մոտակայքում Հայաստանից Իրան ուղևորված իրանական ավտոբուսի վթարից զոհերի թիվը, նախնական տվյալներով, հասել է հինգի, վնասվածք է ստացել 11 անձ։ Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ներքին գործերի նախարարությունից, դեպքի վայրում փրկարարական աշխատանքները շարունակվում են։ Աշխատանքների ավարտին նախարարությունը կտրամադրի ամփոփ տեղեկություններ։

Վթարը տեղի է ունեցել ապրիլի 27-ին` ժամը 17:27-ին. ավտոբուսը դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը՝ ՄՓՎ պետ, փ/ծ գնդապետ Դ. Հովհաննիսյանի գլխավորությամբ, հրշեջ-փրկարարական ջոկատից երկու և Աղվանիի առաջնային օգնության կետից մեկ մարտական հաշվարկներ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am