Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 362-ի՝ մեկ շաբաթում ավելանալով 20-ով

Armenpress 14:05, 29 Ապրիլ, 2024

ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը մեկ շաբաթում ավելացել է 20-ով և հասել է 362-ի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է  ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

«Հոսպիտալացվել է 5 քաղաքացի։ 292 բուժառու արդեն դուրս է գրվել»,-ասված է հաղորդագրությունում։

Վարակվածներից 205-ը երեխաներ են, 157-ը` մեծահասակներ։

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am