Լատվիան Ուկրաինային կփոխանցի ՀՕՊ համակարգեր

Armenpress 20:25, 30 Ապրիլ, 2024

ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Լատվիայի կառավարությունը փակ նիստում հավանություն է տվել ազգային զինված ուժերի ռեսուրսներից Ուկրաինայի զինված ուժերին հակաօդային պաշտպանության համակարգերի, մարտավարական անօդաչու հսկողության համակարգերի և այլ տեխնիկական միջոցների փոխանցմանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով վարչապետ Էվիկա Սիլինանի հայտարարությունը:

Նա նշել է, որ դա կօգնի բարելավել Ուկրաինայի հակաօդային պաշտպանությունն ու հետախուզական հնարավորությունները:

«Լատվիան Ուկրաինային ռազմական օգնության համար հատկացնում է համախառն ներքին արդյունքի 0,25 տոկոսը: Երկիրը կշարունակի աջակցել Ուկրաինային նաև դաշնակիցների հետ»,- ասել է Սիլինան:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am