Ֆրանսիայի Սենատի որոշմամբ վճիռ կայացվեց Դինքին սպանողի դեմ

Armenpress 12:49, 26 Հունվար, 2012

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունումն ուղերձ էր Թուրքիային, որ Ցեղասպանության միջազգային ճանաչումը գործընթացի մեջ է եւ չի կարող կասեցվել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` հունվարի 26-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ Տարածաշրջանային ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը նշեց, որ Ցեղասպանության ճանաչման գործընթացն այսօր  ավելի ուժեղ է, քան`  նախկինում: «Թուրքիայի վրա այս ամենն ավելի մեծ ճնշում է գործադրում: Սենատի կողմից օրինագծի ընդունմամբ` վճիռ կայացվեց  Հրանտ Դինքի սպանողի նկատմամբ»,-ասաց Կիրակոսյանը: Նա նշեց, Թուրքիայի արձագանքը օրինագծի ընդունման վերաբերյալ խնդիրը ավելի մեծ դարձրեց: «Օրինագծում չկար որեւէ նշում Հայոց ցեղասպանության վերաբերյալ: Խնդրի կարեւորությունն ընդգծվեց Թուրքիայի  չափազանց մեծ արձագանքի պատճառով, որով ինքն իրեն է վնասում»,-ասաց քաղաքագետը: Նրա համոզմամբ` թուրքական իշխանությունները երկու մեծ սխալ են գործում` մերժելով Ցեղասպանությունը եւ այն խնդիր դարձնելով` իրենց արձագանքով: 



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am