ՀՀԿ-ական պատգամավորը կոչ է անում ազնվորեն բարձրաձայնել ընտրություններին նկատված խնդիրների մասին

Armenpress 13:59, 13 Փետրվար, 2012

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները, որոնք անցկացվեցին փետրվարի 12-ին Հայաստանում, ՀՀ Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության անդամ Հովհաննես Սահակյանը աննախադեպ է համարում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` փետրվարի 13-ին լրագրողների հետ հանդիպմանը Սահակյանը նշեց, որ բազմամամարդ համայնքներում գրանցվել է ակտիվություն: «Այս ընտրությունները քաղաքականացվեցին բառի դրական իմաստով: Եթե գնում ենք համամապետական ընտրություններին, նեղ առումով դրանք պետք է քաղաքականացված լինեն»,-ասաց Սահակյանը:

Նա նշեց, որ պարտվող եւ հաղթող կողմերը պետք է ազնիվ գտնվեն` վեր հանելու այն խնդիրները, որոնք զգացվել են ընտրությունների ժամանակ: Պարտվողը պետք է կարողանա բարձրաձայնել այդ մասին: Թեպետ Հրազդանում առաջադրված Սասուն Միքայելյանը պարտվեց, սակայն չպետք է հերքել, որ նրա հավաքած ձայները քիչ չեն:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am