Սոչիում ջրհեղեղը մարդկանց տարհանման պատճառ է դարձել
ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սոչիում շուրջ երկամսյա նորմայով տեղումների հետևանքով հեղեղումներ են սկսվել. քաղաքի ղեկավարությունն արդեն սկսել է մարդկանց տարհանումը: ՍԿրասնոդարի նահանգապետի ժամանակավոր պաշտոնակատար Վենիամին Կոնդրատևը հայտարարել է, որ իրավիճակն այս պահին ծայրահեղ չէ, սակայն նշել է, որ հարկավոր է պատրաստ լինել ամեն ինչի: Նա նշել է, որ հարկավոր է ամեն ինչ անել, որպեսզի իրավիճակն ավելի չբարդանա:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, առավոտից Սոչիի կենտրոնական փողոցները հայտնվել են կես մետր բարձրությամբ ջրի տակ: Ջուրը ողողել է նաև երկաթուղու ռելսերը, քաղաքի օդանավակայանը, ինչի հետևանքով շատ մարդիկ ստիպված են եղել ավելի երկար սպասել իրենց չվերթներին:
Լուսանկարը` ТАСС
- Շոտլանդիայի նորընտիր ղեկավարը հայտնել է առաջիկա 5 տարում անկախանալու
հնարավորության մասին
- Ուրուգվայի Սենատորների պալատը միաձայն կողմ է քվեարկել ապրիլի 24-ը Հայոց
ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագծին
- Օհանավանում հայտնաբերվել է միջնադարյան ժայռափոր դամբարան. ԿԳՄՍ
նախարարությունը մանրամասներ է հայտնում
- Հայաստանի ոստիկանության պետը հանդիպումներ է ունեցել Եվրոպոլի և ՍԻՊՈԼ-ի
ղեկավարների հետ
- Հայաստանի պաշտպանության նախարարը մասնակցել է Դուբայի ավիացիոն
ցուցահանդեսի բացմանը