Սիրիայի Հասաքե քաղաքից 60 հազար բնակիչներ են գաղթել ԻՊ-ի հարձակման հետևանքով
ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հասաքե քաղաքի վրա «Իսլամական պետության» հարձակման հետևանքով 60 հազար մարդ գաղթել է այնտեղից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, այս մասին տեղեկացնում է ՄԱԿ-ի մարդասիրական հարցերով գրասենյակը: Մոտ 200 հազար բնակիչներ փորձում են փախուստի դիմել՝ զգուշանալով ԻՊ-ի հարձակումներից:
ԻՊ-ն Հասաքեի վրա հարձակում է գործել հունիսի 25-ին: Քաղաքը բաժանված է կառավարական ուժերի և քրդական ուժերի վերահսկողության տակ գտնվող շրջանների: ՄԱԿ-ի տեղեկացմամբ՝ շուրջ 50 հազար մարդ տեղափոխվել է Հասաքե քաղաքի այլ վայրեր, իսկ տասնյակ հազար մարդիկ ապաստան են գտել թուրք-սիրիական սահմանի մերձակայքում գտնվող Ամուդա և Ղամիշլի քաղաքներում:
Նախքան պատերազմի սկսվելը Հասաքեի բնակչությունը կազմում էր մոտ 300 հազար մարդ:
Նախօրեին տեղեկություններ էին ստացվել, որ ԻՊ-ն Հասաքեի Նաշուա շրջանի բնակիչներին քշում է իրենց տներից:
ԻՊ-ն հունիսի 25-ին հարձակվել է Հասաքե և Քոբանի քաղաքների վրա: Հարձակումը սկսվել է թուրք-սիրիական սահմանին ականապատ մեքենայի պայթեցմամբ:
«Իսլամական պետությունը» զանգվածային սպանություն է իրականացրել Քոբանի քաղաքի բնակիչների նկատմամբ: Թուրք-սիրիական սահմանի մերձակայքում գտնվող քրդաբնակ Քոբանի քաղաքի և մերձակա գյուղի վրա հարձակման հետևանքով 146 մարդ է սպանվել ԻՊ-ի զինյալների ձեռքով:
- ԱՄՆ կոնգրեսականները ՄՔԴ-ին սպառնում են պատասխան միջոցներով Իսրայելի
նկատմամբ հետաքննության պատճառով. Axios
- Հայաստանի տարածքային ամբողջականությունը ոչ ոք չի վիճարկում․ Վաղարշակ
Հակոբյան
- Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները շարունակում են կրակը Կութում և Սոթքում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ
- Ադրբեջանի և Սերբիայի նախագահները մի շարք համատեղ փաստաթղթեր են
ստորագրել
- ՀՀ ԱԳ նախարարը Ֆրանսիայի պաշտոնակցին երախտագիտություն է հայտնել Բաքվի
ագրեսիայի առնչությամբ Փարիզի դիրքորոշման համար