Միայն եթե ուժեղ եւ միասնական լինենք, կկարողանանք գործակցել Ռուսաստանի հետ. Ստոլտենբերգ
ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արեւմուտքը միշտ Էլ ռազմավարական գործընկերության Է ձգտել Ռուսաստանի հետ, իսկ ՆԱՏՕ-ի ընդլայնումը բնավ Էլ Ռուսաստանին վիրավորելու եւ նրա շահերին վնասելու փորձ չի եղել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, «Զյուդդոյչե ցայտունգ» թերթին տված հարցազրույցում հայտարարել Է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը:
«ՆԱՏՕ-ի ընդարձակումը մեր կողմից արված վիրավորական քայլ չԷր: ՆԱՏՕ-ին անդամակցելու որոշումներն անկախ ժողովրդական երկրներն իրենք են ընդունել: Հենց Լեհաստանի, Լիտվայի, Լատվիայի եւ Էստոնիայի ժողովուրդներն են ցանկացել անդամագրվել ՆԱՏՕ-ին: Մենք չԷինք կարող նրանց մերժել սոսկ այն հիմնավորմամբ, որ նրանք գտնվում են մի տարածաշրջանում, որը Ռուսաստանը դիտում Է որպես իր ազդեցության ոլորտ»,-ասել Է Ստոլտենբերգը:
«Միայն եթե ուժեղ եւ միասնական լինենք, կկարողանանք աշխատել Ռուսաստանի հետ միասին եւ կառուցողական աշխատանքային հարաբերություններ զարգացնել: Մենք պետք Է մնանք ուժեղ եւ միաժամանակ բաց՝ Ռուսաստանի հետ երկխոսության համար»,-հավելել Է նա:
Դաշինքի գլխավոր քարտուղարը նաեւ դժգոհ Է, որ ՆԱՏՕ-ի անդամ եվրոպական երկրները, ներառյալ Գերմանիան, չեն շտապում մեծացնել իրենց ռազմական բյուջեները, ինչը պահանջում են ընդհանուր շահերը:
«Խոսքը վերաբերում Է համերաշխությանը եւ ծախսերի ընդհանուր բեռի արդարացի բաժանմանը: ԱՄՆ-ը պաշտպանության համար ծախսում Է ՀՆԱ-ի 4 տոկոսը, իսկ Եվրոպայի երկրները՝ մոտավորապես 1 տոկոսը: Սա բեռի անարդարացի բաժանում Է»,-ասել Է Ստոլտենբերգը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Լուսանկարը` AFP