Ռուսական օդուժը ռմբակոծել է ԻՊ-ի 32 դիրքեր

Armenpress 17:17, 15 Հոկտեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսական օդային ուժերը նախորդ օրվա ընթացքում Սիրիայում ահաբեկիչների դիրքերին 33 օդային հարված են իրականացրել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, այս մասին հոկտեմբերի 15-ին հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը` ավելացնելով, որ «Իսլամական պետության» 32 դիրքեր հայտնվել են ռուսական օդուժի թիրախում:

Աղբյուրը նաև տեղեկացնում է, որ ռմբակոծվել են Իդլիբում, Համայում, Դամասկոսում, Հալեպում, Դեր Զորում ահաբեկիչների դիրքերը:

Ռուսաստանը Սիրիայի Նախագահ Բաշար ալ Ասադի խնդրանքով` սեպտեմբերի 30-ին սկսել է հարվածել «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դիրքերին: Ահաբեկիչների դեմ ռազմական գործողություններում ներառվել են ավելի քան 50 օդանավեր ու ուղղաթիռներ: Բացի այդ, ահաբեկիչների դիրքերը հրթիռակոծվել են ծովից:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am