Վրացա-թուրքական սահմանին արտակարգ ռեժիմ է

Armenpress 14:28, 22 Հուլիս, 2016

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայում հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձի ձախողումից հետո ստեղված իրադարձությունների հետ կապված վրաց-թուրքական սահմանին հսկիչ-անձագրային կետերն աշխատում են արտակարգ ռեժիմում, իսկ օդանավակայաններում խստացվել են անվտանգության միջոցառումները:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են վրացական ԶԼՄ-ները` նշելով, որ Թուրքիայում երեք ամիս ժամկետով արտակարգ դրություն մտցնելու մասին չորեքշաբթի հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Որոշումը ռազմական հեղաշրջման փորձից հետո ընդունվել է, ինչպես պաշտոնական Անկարան է հայտնել, որպեսզի «ավելի արդյունավետ եւ արագ քայլեր ձեռնարկվեն քաղաքացիների իրավունքների եւ ազատությունների ապահովման համար»:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am