ՀՀ ՊՆ-ն հերքում է հայկական անօդաչու սարքի խոցման մասին ադրբեջանական ապատեղեկատվությունը

Armenpress 17:41, 27 Օգոստոս, 2016

ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ  պաշտպանության նախարարությունը հերքում է Ադրբեջանի կողմից հայկական անօդաչու սարքի խոցման մասին տարծված տեղեկությունները:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, որ Ադրբեջանի ՊՆ տարածած լուրն այն մասին, թե իբր հայկական անօդաչու սարք է խոցվել Նախիջևանում, չի համապատասխանում իրականությանը:

Ավելի վաղ ադրբեջանական կողմը տեղեկություններ էր տարածել այն մասին, թե իբր ադրբեջանական հակաօդային պաշտպանության ուժերը Նախիջևանում խոցել են հայկական անօդաչու սարք:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am