Samsung ընկերությունը դադարեցրել Է Galaxy Note 7 սմարթֆոնի արտադրությունը

Armenpress 11:02, 10 Հոկտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Samsung Electronics հարավկորեական ընկերությունը հայտարարել Է Galaxy Note 7 սմարթֆոնի արտադրությունը դադարեցնելու մասին այն բանից հետո, երբ ԶԼՄ-երում տեղեկատվություն հայտնվեց փոխարինված սարքերում տեղի ունեցած բռնկումների մասին:

Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին հոկտեմբերի 10-ին հայտնել Է «Ռյոնհապ» գործակալությունը: Նրա տվյալներով՝ որոշումը ընկերությունն ընդունել Է այն գերատեսչությունների հետ համատեղ, որոնք պատասխանատու են Հարավային Կորեայում, ԱՄՆ-ում եւ Չինաստանում սպառողական անվտանգության համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am