Պետական կազմակերպությունները գնումներ կիրականացնեն Armeps համակարգով

Armenpress 15:47, 3 Նոյեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Էլեկտրոնային գնումների համակարգն օգտագործող պատվիրատուների շրջանակն ընդլայնելու անհրաժեշտությամբ պայմանավորված` ՀՀ կառավարությունը լրացում կատարեց նախկինում ընդունած որոշումներից մեկում: ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը նշեց, որ 2017թ. ապրիլի 1-ից էլեկտրոնային գնումների Armeps համակարգի միջոցով կիրականացվեն նաև պետության հիսուն տոկոսից ավելի բաժնեմաս ունեցող կազմակերպությունների կողմից իրականացվող գնումները, ինչը կնվազեցնի ինչպես թղթատարությունը, այնպես էլ կոռուպցիոն ռիսկերը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` գործող օրենսդրության համաձայն պետության կամ համայնքի հիսուն տոկոսից ավելի բաժնեմաս ունեցող կազմակերպություններն իրենց կարիքների համար գնումներն իրականացնում են փաստաթղթային եղանակով:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am