Դոնալդ Թրամփն ԱՄՆ նախագահի պաշտոնում առաջին խոստումն է տվել ամերիկացիներին

Armenpress 21:24, 20 Հունվար, 2017

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր երդմնակալության արարողությունից հետո ելույթի ժամանակ առաջին խոստումը տվեց ամերիկացիներին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նա նշեց, որ հանցագործությունները, խուլիգանությունը և թմրանյութերն բազմաթիվ ամերիկացիների զրկում են կյանքից:

«Կազմակերպված հանցավորությունը, խուլիգանությունը և թմրամիջոցների դիմաց ամերիկացիներն իրենց կյանքով են վճարում: Խոստացնում եմ՝ այդ «կոտորածը» կավարտվի այսօր»,- հայտարարել է Թրամփը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am