Սամվել Մարտիրոսյանը հորդորում է չպատասխանել ալբանական կոդով անծանոթ համարներից զանգերին

Armenpress 13:07, 21 Հունվար, 2017

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը հորդորում է զերծ մնալ ալբանական կոդով սկսվող  հեռախոսազանգերին պատասխանելուց:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Մարտիրոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ այդ հեռախոսահամարներով հիմնականում զանգում են ու չեն խոսում: 

«Նրանց ամբողջ ուզածն այն է, որ հետ զանգեք, որ ձեզանից գումար կորզեն։ Դրսից, ոչ հայկական ու անծանոթ համարից զանգ ստանալու դեպքում հետ մի զանգեք»,-գրել է Սամվել Մարտիրոսյանը` հավելելով, որ այդ պարագայում հնարավոր է շատ գումար կորցնել:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am