Ռուս սակրավորները Հալեպում 25 հազար պայթուցիկ սարք են վնասազերծել

Armenpress 16:54, 21 Հունվար, 2017

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուս սակրավորները  Հալեպում 25 հազար պայթուցիկ են վնասազերծել, որոնց կեսից ավելին ինքնաշեն էին:

 Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Ինտերֆաքս գործակալությունը, այս մասին հայտարարել է  Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի սպառազինության եւ ռազմագիտական ​​աշխատանքի գծով ինժեներական զորքերի տեղակալ, գնդապետ Ռուսլան Ալլահվերդիեւը:  «Ականազերծվել է 2000 հա տարածք, 680 կմ ճանապարհ, 3,5 հազար օբյեկտ»,-ասել է նա` հավելելով, որ Սիրիայում առաջին հերթին նրանք իրականացնում են մարդասիրական առաքելություն:

Ալլահվերդիեւը հայտարարել է, որ Աֆղանստանի պատերազմից ի վեր զինյալների գործունեության մեթոդները ավելի զարգացել են: «Հիմա վերջիններս ավելի շատ օգտվում են ինքնաշեն պայթուցիկներից»,-ասել է նա:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am