Հունվարի 23-ի միջոցառումների անոնս
Ժամը
Վայրը
Միջոցառումներ
«Արմենպրեսը»-ը կլուսաբանի
Պետական կառույցներ
12:00-ին
«Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22)
տեղի կունենա ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանի, ՀՀ վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի տնօրեն Թամարա Բաբայանի ասուլիսը: Թեմա. 2017թ. հունվարի 25-27-ը Երևանում անցկացվելու է «Էներգետիկայի շաբաթ 2017» միջոցառումների շարք և ցուցահանդես: Բանախոսները կներկայացնեն միջոցառումների մանրամասները, նպատակը, ակնկալվող արդյունքները:
V
Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ
15:00-ին
«Անի» հյուրանոցի «Գառնի» սրահում
Նաիրիտցիների համակարգող խումբը կազմակերպել է Նաիրիտին վերաբերող բաց քննարկում։ Քննարկվող հարցերը բխում են «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի առկա խոչընդոտների վերացման և արդիականացման հարցերից։
Մամուլի ակումբներ
11:00-ին
«Հենարան» մամուլի ակումբում
կհյուրընկալվի ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը: ԹԵՄԱ՝ ԱԺ ընտրություններին ընդառաջ. դաշինքներ. սպասվող ներքաղաքական զարգացումներ:
V
12:00-ին
«Հենարան» մամուլի ակումբում
կհյուրընկալվեն ՀՀ ԿԳՆ բարձրագույն որակավորման հանձնաժողովի փոխնախագահ Ատոմ Մխիթարյանը, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը և հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սամվել Խուդոյանը: ԹԵՄԱ՝ անցումը մեկ գիտական աստիճանի օրենքի նախագիծը. խնդրի դրական և բացասական կողմերը:
V
12:00-ին
«Նոյյան Տապան» Լրատվական կենտրոնում
տեղի կունենա ասուլիս՝ Հայաստանի Ավանդական Ուշուի Ֆեդերացիայի անդամների և ԵՊԼՀ Կոնֆուցիուսի ինստիտուտի տնօրենների մասնակցությամբ։
12.00-ին
«Տեսակետ»
մամուլի ակումբ
հյուրերն են Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը, պատասխանատու քարտուղար Բորիս Քոչարյանը և վարչության անդամ Սաշուր Քալաշյանը: Թեման` «Ճարտարապետական գործունեության մասին» օրենքի նախագիծ, որի ընդունմամբ կստեղծվի Հայաստանի ճարտարապետների պալատ: Ինչ իրավունքներով և պարտականություններով է օժտված լինելու Պալատը և ինչ գործառույթներ է այն իրականացնելու»:
V
13:00-ին
«Փաստարկ»
մամուլի ակումբի
հյուրն է պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էդիկ Մինասյանը: Թեմա՝ ինչպիսի հեռանկարներ են ուրվագծում ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունները. համեմատական դիտարկումներ՝ պատմական փորձի և առկա իրողությունների համադրմամբ:
Մշակույթ
15:00-ին
Ավ.Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի դահլիճում
տեղի կունենա ռադիոլրագրող, հրապարակախոս Գոհար Մարտիկյանի «Ապրելու բանաձև» պատմավավերագրական մատենաշարի 10-րդ հատորի շնորհանդեսը: Հերթական հատորը նվիրված է 2016թ. ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված տղաներին, ինչպես նաև Արցախյան պատերազմում զոհված Սիսիանի տարածաշրջանի հերոսներին։
V