Մյանմայում ազատ են արձակվել պատանդ զբոսաշրջիկներն

Armenpress 18:00, 21 Հունվար, 2017

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մյանմայում բանակցությունների շնորհիվ ազատ են արձակվել պատանդ վերցրված 40 զբոսաշրջիկներ: «Արմենպրես»-ի տեղեկացմամբ`  այդ մասին գրում է «ՏԱՍՍ» գործակալությունը՝ հղում անելով Nation TV-ին: Նշվում է, որ Թայլանդից զբոսաշրջիկներին պատանդ էին վերցրել տեղացի ժողովուրդների ներկայացուցիչներից բաղկացած գրոհայինների խումբը՝ Մյանմայի Կարեն նահանգի տարածքում:

Նրանք Թայլանդի իշխանություններից պահանջում էին ազատել իրենց անդամներից մեկին, որին թագավորության իրավապահները նախկինում ձերբակալել էին թրաֆիքինգի մեղադրանքով:

Բանակցություններից հետո զինյալները համաձայնվել են ազատ արձակել պատանդներին: Այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն, սակայն զինյալները ձերբակալված չեն և սպառնում են կրկին պատանդ վերցնել Թայլանդի բնակիչներից, եթե իրենց պահանջները չկատարվեն:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am