Ջոն Հեֆերնը Վիկտորյա Նուլանդի հեռանալուց հետո կատարում է նրա պարտականությունները

Armenpress 15:56, 26 Հունվար, 2017

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վիկտորյա Նուլանդի` Միացյալ Նահանգների պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի գործերով օգնականի պաշտոնից հեռանալուց հետո նրա լիազորությունները ժամանակավորապես ստանձնել է Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Հեֆերնը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ԱՄՆ պետդեպարտամենտի կայքը:

Նա 2015 թվականից ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի գլխավոր տեղակալն է:

Ջոն Հեֆերնը 2011-2014 թվականներին եղել է Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am