Մեզ հաջողվել է ստեղծել պայմաններ միջազգային չափանիշներին համապատասխան ընտրական գործընթացի համար. Սերժ Սարգսյան

Armenpress 18:29, 14 Մարտ, 2017

ՄՈՍԿՎԱ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ապրիլի 2-ին Հայաստանում կայանալու են հերթական խորհրդարանական ընտրությունները` առաջինը երկրում անցկացված սահմանադրական բարեփոխումներից հետո: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, Մոսկվայի միջազգային հարաբերությունների ինստիտուտի ուսանողների և պրոֆեսորադասախոսական կազմի հետ հանդիպման ժամանակ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն ընդգծեց, որ Հայաստանում իրականացրած փոփոխությունները մեկ տարի անց բերելու են լիակատար խորհրդարանական կառավարման համակարգի ձևավորման, քաղաքական ընդդիմության առավել ակտիվ և սահմանադրականորեն պաշտպանված դերին, առավել թափանցիկ և արդյունավետ կառավարման համակարգի ձևավորման:

«Նախընտրական արշավն արդեն սկսվել է, և միջազգային կազմակերպությունների առաջին արձագանքները վկայում են այն մասին, որ մեզ հաջողվել է ստեղծել պայմաններ միջազգային չափանիշներին համապատասխան ընտրական գործընթացի համար»,- շեշտեց ՀՀ Նախագահը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am