Հայաստանի ազգային պատկերասրահի 9-րդ հարկում վիրտուալ թանգարան է բացվելու
ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային պատկերասրահի 9-րդ հարկում բացվելու է վիրտուալ թանգարան՝ հայ դասական երաժշտության ու կերպարվեստի բացառիկ նմուշների յուրօրինակ ցուցադրությամբ։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից` թանգարանի լուծումների շեշտադրումները մարտի 22-ին քննարկել են նախարար Արմեն Ամիրյանը և ծրագիրն իրականացնելու նպատակով ստեղծված աշխատանքային խումբը, այդ թվում՝ Interactive World կազմակերպության ներկայացուցիչներ Տոնիկ Տոնիկյանը և Ռոլանդ Կիրակոսյանը։
Կարծիքներ
Հարցազրույցներ
Փաստ մեկնաբանությամբ