Սպիտակ տանն ամերիկյան նորաստեղծությունների ստորաբաժանում Է հայտնվել

Armenpress 10:04, 28 Մարտ, 2017

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սպիտակ տանն ստեղծվել Է ամերիկյան նորաստեղծությունների նոր ստորաբաժանում (Office of American Innovation): Դրա վերաբերյալ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի կարգադրությունն Սպիտակ տունը մարտի 27-ին տարածել Է հուշագրի ձեւով՝ հասցեագրված նախագահի ավագ խորհրդականին եւ նրա վարչակազմի մյուս հանգուցային աշխատակիցներին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:   
Խորհրդականի անունը փաստաթղթում նշված չԷ, բայց ավելի վաղ լրագրողների համար կայացած ճեպազրույցում նախագահի մամուլի քարտուղար Շոն Սփայսերը ճշտել Է, որ այն կգլխավորի Ջարեդ Քուշները՝ նախագահի ավագ խորհրդականը եւ փեսան: 
Փաստաթղթի ներածականում ասված Է, որ նոր կառույցն ստեղծվում Է, «որպեսզի Ամերիկան մնա գլոբալ առաջատարը նորաստեղծությունների բնագավառում»:  
«Այստեղ կհավաքվեն կառավարության, մասնավոր հատվածի լավագույն գաղափարները՝ ապահովելու Ամերիկայի պատրաստականությունը լուծելու ամենաբարդ հիմնախնդիրները, պատասխանելու մարտահրավերներին եւ արձագանքելու վաղվա օրվա բարենպաստ հնարավորություններին,- ընդգծված Է հուշագրում:- Ստորաբաժանումն ուշադրությունը կկենտրոնացնի աշխատատեղերի ստեղծման եւ նորաստեղծությունների ներդրման գործընթացի արագացման քաղաքականության իրագործման վրա»:  
Փաստորեն Քուշների ղեկավարությամբ առաջարկվում Է Սպիտակ տան աշխատակազմում աշխատել ԱՄՆ-ի նախագահի մի ամբողջ շարք հանգուցային խորհրդականների եւ օգնականների, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am