Ապրիլի 1-ին ԿԲ-ն սպասարկելու է բացառապես ԱԺ ընտրություններին մասնակցող կուսակցություններին ու դաշիքներին

Armenpress 19:00, 30 Մարտ, 2017

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2017 թ. ապրիլի 1-ին ՀՀ կենտրոնական բանկի կողմից սպասարկվելու են բացառապես ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) նախընտրական հիմնադրամների հաշիվների հետ կատարվող գործառնությունները:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին նշված է Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայության պարզաբանման մեջ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am