Ստինգն ուրախ է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի երկրպագուների կողմից իր երգի ձևափոխման համար

Armenpress 16:55, 14 Ապրիլ, 2017

ԵՐԵՎԱՆ, 14 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհահռչակ երգիչ Սթինգն անդրադարձել է իր «Englishman in New York» երգի՝ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբի երկրպագուների կատարմանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` երկրպագուներն այն նվիրել են հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին:

«Շատ ուրախ եմ դրա համար: Սիրում եմ տեսնել երգերը ձևափոխված և հարմարեցված տարբեր նպատակների համար: Այդ տարբերակը նույնպես լավն է: Որպես երգահան կարծում եմ` հետաքրքիր է, թե ինչպես են այդ երգերը տարածում գտնում այդքան մեծաթիվ մարդկանց մեջ, և նրանք բոլորը սկսում են երգել նույնը»,- Ստինգի խոսքը մեջբերում է «BBC»-ն:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am