Յուրա Մովսիսյանը կոչ է արել դիտել «Խոստումը» ֆիլմը

Armenpress 20:21, 14 Ապրիլ, 2017

ԵՐԵՎԱՆ, 14 ԱՊՐԻԼԻ, ԵՐԵՎԱՆ: Ամերիկյան «Ռեալ Սոլթ Լեյք» ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստ և Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանն իր մտերիմներին և ընկերներին կոչ է արել դիտել Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ֆուտբոլիստն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել, որում կոչ է արել ապրիլի 21-ին այցելել կինոթատրոններ և դիտել «Խոստումը» ֆիլմը:

«Վերջապես Հայոց ցեղասպանության մասին ճշմարտությունը հայտնվելու է մեծ էկրաններին»,- ասել է Մովսիսյանը: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am