Վահան Մարտիրոսյանը Մինսկում հանդիպել է Հեռահաղորդակցության միջազգային միության քարտուղարի հետ

Armenpress 13:39, 20 Ապրիլ, 2017

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը Բելառուսի մայրաքաղաք Մինսկ կատարած այցի ընթացքում հանդիպել է Հեռահաղորդակցության միջազգային միության (ITU) գլխավոր քարտուղար Հոուլին Ժաոյի հետ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից:

Երկկողմ հանդիպման ընթացքում ՀՄՄ գլխավոր քարտուղարը բարձր է գնահատել Հայաստանի հետ սերտ համագործակցությունը, քննարկվել են հետագա գործակցության հեռանկարները:

Նա նաև կարևորել է Հայաստանի առավել ակտիվ ներգրավվածությունը միության աշխատանքներին, մասնավորապես, բարձր մակարդակի մասնակցությունը առաջիկա միջոցառումներին, այդ թվում` հունիսին Ժնևում կայանալիք Տեղեկատվական հասարակության համաշխարհային գագաթաժողովին (WSIS): 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am