Վաչե Գաբրիելյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Եվրասիական տնտեսական խորհրդի նիստին

Armenpress 16:49, 28 Ապրիլ, 2017

ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանի գլխավորած պատվիրակությունը 2017 թ. ապրիլի 28-ին Մոսկվայում (Ռուսաստանի Դաշնություն) մասնակցել է Եվրասիական տնտեսական խորհրդի հերթական նիստին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

ՀՀ պատվիրակության կազմում են Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանը, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության ԱՊՀ վարչության պետ Արմեն Ղևոնդյանը:

Նիստի ընթացքում քննարկվել և հավանության է արժանացել ԵԱՏՄ անդամ-պետությունների միջև առևտրատնտեսական համագործակցության խորացմանն ուղղված մի շարք հարցեր:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am