Դեսպան Սամվել Մկրտչյանը հանդիպել է Լիբանանի արդարադատության նախարարի հետ

Armenpress 12:54, 29 Ապրիլ, 2017

ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիբանանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանն ապրիլի 28-ին հանդիպեց Լիբանանի արդարադատության նախարար Սալիմ Ժրեյսատիի հետ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայաստանի և Լիբանանի միջև իրավական ոլորտում համագործակցությանն առնչվող հարցեր։ Կարևորվեց համապատասխան փաստաթղթերի համաձայնեցումն ու ստորագրումը։

Անդրադարձ կատարվեց երկու երկրների իրավական համակարգերի բարեփոխումներին, դատական իշխանությունների ամրապնդմանն ուղղված քայլերին։

Մտքեր փոխանակվեցին Հայոց ցեղասպանության ճանաչման և նրա հետևանքների վերացման միջազգային իրավական խնդիրների շուրջ։

Նախարար Սալիմ Ժրեյսատին ցանկություն հայտնեց առաջիկայում այցելել Հայաստան։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am