Բռնցքամարտիկները հավաք են անցկացնելու Ծաղկաձորում

Armenpress 11:15, 5 Մայիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը ուսումնամարզական հավաք կանցկանցի Ծաղկաձորում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` բռնցքամարտի Հայաստանի հավաքականը մայիսի 7-21-ը ուսումնամարզական հավաք կանցկացնի Ծաղկաձորում՝ նախապատրաստվելով հունիսի 14-25-ը Ուկրաինայի Խարկով քաղաքում կայանալիք Եվրոպայի մեծահասակների առաջնությանը: Գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանի գլխավորությամբ հավաքին կմասնակցեն 21 մարզիկ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am