Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը անսպասելի պարտություն կրեց Եվրոպայի առաջնությունում

Armenpress 14:50, 6 Մայիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, Արթուր Ալեքսանյանը պարտվեց հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակիչում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` սերբական Նովի Սադ քաղաքում ընթացող Եվրոպայի առաջնության 98 կգ քաշային կարգի քառորդ եզրափակիչում Ալեքսանյանը մրցում էր նորվեգ Ֆելիքս Բալդաուֆի հետ: Գոտեմարտն ավարտվեց 2:2 հաշվով, սակայն ավելի բարձր միավորանոց տեխնիկական հնարք կիրառած Բալդաուֆը կշարունակի պայքարը:

2016 թվականի Օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը կկարողանա շարունակել պայքարը, եթե նորվեգացին հասնի եզրափակիչ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am