Քոնոր Մաք Գրեգորը ստորագրել է Ֆլոյդ Մեյվեզերի դեմ մենամարտի պայմանագիրը

Armenpress 13:18, 19 Մայիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: UFC-ի չեմպիոն, խառը մենամարտերի իռլանդացի մարզիկ Քոնոր Մաք Գրեգորը ստորագրել է Պրոֆեսիոնալ բռնցքամարտի 5 քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն Ֆլոյդ Մեյվեզեր կրտսերի դեմ մենամարտի պայմանագիրը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է CNN-ը: «Մաք Գրեգորի կողմը ստորագրել է պայմանագիրը, հիմա սկսում ենք աշխատանքը Մեյվեզերի թիմի հետ»,-ասել է UFC-ի ղեկավար Դուեյն Ուայթը:

Խառը մենամարտերի իռլանդացի մարզիկ Քոնոր Մաք Գրեգորը բռնցքամարտելու լիցենզիա է ստացել Կալիֆոռնիայում, իսկ Մեյվեզերը հայտարարել էր Կարիերան վերսկսելու մասին: Վերջինս ոչ մի պարտություն չունի պրոֆեսիոնալ ռինգում: 49 մենամարտերից 26-ում Մեյվեզերը հաղթել է մրցակցին նոկաուտով:  



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am