ԱԺ-ն քննարկում է մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության հարցը

Armenpress 16:52, 19 Մայիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի խորհրդարանը սկսել է քննարկել Ազգային ժողովի 9 մշտական հանձնաժողովների նախագահների թեկնածուների ընտրության հարցը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նիստի ընթացքում իշխող ՀՀԿ-ն և «Ծառուկյան» դաշինքը ներկայացրեցին հանձնաժողովի նախագահների իրենց թեկնածուներին:

ՀՀԿ-ն խորհրդարանում կղեկավարի 6, իսկ «Ծառուկյան» դաշինքը՝ 3 մշտական հանձնաժողով:

ՀՀԿ-ն Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրեց Հակոբ Հակոբյանի, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում՝ Արմեն Աշոտյանի, Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում՝ Կորյուն Նահապետյանի, Պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում՝ Հրայր Թովմասյանի, Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Խոսրով Հարությունյանի, Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում՝ Գագիկ Մինասյանի թեկնածությունը:

«Ծառուկյան» դաշինքը Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման,գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրեց Վարդևան Գևորգյանի, Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում՝ Նաիրա Զոհրաբյանի, Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում՝ Վարդան Բոստանջյանի թեկնածությունը: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am