Պենտագոնը Սիրիային նոր հարված չհասցնելու նախապայման է առաջադրել

Armenpress 14:33, 20 Մայիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգները Սիրիային նոր հարված չի հասցնի, եթե ամերիկյան ուժերին որևէ վտանգ չսպառնա: Նման հայտարարությամբ հանդես է եկել ԱՄՆ զինուժի գլխավոր շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ Ջոզեֆ Դանֆորդը: «Ես պարտավորվել եմ, որ նման բան չի կրկնվի, եթե մեր ուժերին ոչևէ վտանգ չսպառնա»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Դանֆորդի խոսքերը մեջբերում է «Ռոյթերս»-ը:

Ավելի վաղ Պենտագոնի ներկայացուցիչը հայտարարել էր, որ կոալիցիան՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ Աթ Թանֆայում հարվածել է Սիրիայի կառավարամետ ուժերին:

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը խստորեն դատապարտել է հարվածը՝ անվանելով գործողությունը «անօրինական և ոչ լեգիտիմ»: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am