Երկու տարի հետախուզման մեջ գտնվող Թուրքմենստանի քաղաքացին բերման է ենթարկվել

Armenpress 15:35, 22 Մայիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները մայիսի 20-ին հայտնաբերել և ՔՀԳՎ բերման են ենթարկել Թուրքմենստանի քաղաքացի 1960 թվականին ծնված Սալամաթ Հ.-ին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, վերջինս  2014 թվականի դեկտեմբերի 26-ից Թուրքմենստանի Դաշոգազ քաղաքի ոստիկանության բաժնի կողմից միջազգային մակարդակով հետախուզվում էր Թուրքմենստանի քրեական օրենսգրքի 129 հոդվածի 2-րդ մասի և 139 հոդվածի 2-րդ մասի (ազատությունից ապօրինի զրկելը, պոռնկությամբ զբաղվելուն ներգրավելը) հատկանիշներով նախատեսված հանցագործություններ կատարելու համար:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am