Պուտինը պահանջել է արագացնել գերծանր հրթիռի մշակման աշխատանքները

Armenpress 19:58, 22 Մայիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը խնդիր է դրել արագացնել գերծանր հրթիռի մշակման աշխատանքները: Այդ մասին տեղեկացրել է ՌԴ առաջին փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը՝ ներկայացնելով տեղի ունեցած խորհրդակցության արդյունքները:

«Խոսակցությունն ընթացել է նաև լուրջ հեռանկարների՝ գերծանր հրթիռի ստեղծման հեռանկարների մասին: Նախագահը խնդիր է դրել Ռոսկոսմոսի առջև ապահովել այդ աշխատանքների արագացումը՝ այն բոլոր տեխնոլոգիաների մշակման հաշվին, որոնք ներկայացվել են գլխավոր կոնստրուկտորների կողմից»,- ինչպես փոխանցում  է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, ասել է Ռոգոզինը:      



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am