Մանչեսթրում հարձակումն իրականացրել Է մահապարտ ահաբեկիչը. Reuters

Armenpress 10:48, 23 Մայիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մանչեսթրում հարձակումը, որի հետեւանքով 22 մարդ Է զոհվել, իրականացրել Է մահապարտ ահաբեկիչը, որն իր հետ պայթուցիկ սարք Էր բերել մարզադաշտ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Reuters գործակալությունը՝ հղում անելով ոստիկանությանը:
Մեծ Մանչեսթրի գլխավոր կոնսթեբլի՝ Իեն Հոփկինսի խոսքով, ահաբեկիչը տեղում զոհվել Է: Չնայած այն բանին, որ ոստիկանության կարծիքով հարձակվողը գործել Է միայնակ, հետաքննիչները փորձում են պարզել՝ ունեցել Է նա արդյոք հանցակիցներ: 
Ոստիկանությունը վստահ Է, որ «տղամարդն իր հետ բերել Է պայթուցիկ սարք, որը նա գործի Է դրել»: 
Անգլիայի Մանչեսթր քաղաքի ծածկած մարզադաշտում պայթյունը որոտացել Է տեղական ժամանակով ժամը 22:35-ին (Երեւանի ժամանակով ժամը 01:35-ին): Այդ րոպեներին ավարտվում Էր ամերիկացի փոփ երգչուհի Արիանա Գրանդեի համերգը, որին ներկա Էր մի քանի հազար մարդ, այդ թվում՝ մեծ թվով երեխաներ եւ դեռահասներ:  
Իշխանությունները կատարվածը գնահատել են որպես ահաբեկչական գործողություն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am