Թրամփը ժամանել է Իտալիա հանդիպելու Հռոմի պապին

Armenpress 21:37, 23 Մայիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր առաջին արտասահմանյան այցի շրջանակում Իսրայելից ժամանել է Իտալիա: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով  Reuters-ը, ԱՄՆ առաջնորդը Վատիկանում հանդիպելու է Հռոմի պապ Ֆրանցիկոսի հետ:  

Իտալիայում և Վատիկանում Թրամփը կմնա 24 ժամ, որից հետո կուղևորվի Բրյուսել, որպեսզի բանակցություններ վարի ԵՄ և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչների հետ, այնուհետև կվերադառնա Իտալիա՝ հերթական գագաթնաժողովին մասնակցելու համար:

Առաջին արտասահմանյան շրջագայության ընթացքում Թրամփն արդեն եղել է Իսրայելում և ԱՄԷ-ում: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am