Բանգկոկի փողոցները ջրասուզվել են տեղատարափի պատճառով

Armenpress 10:20, 25 Մայիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բանգկոկի բանուկ փողոցների մի մասն այսօր առավոտյան ջրասուզվել են հորդառատ անձրեւի պատճառով, որը տեղացել Է ողջ գիշերը: Փողոցներում ջրի բարձրությունը հասել Է 40-50 սանտիմետրի, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: 
Երթեւեկելի մասի հեղեղումը ճանապարհներին սաստիկ խցանումների պատճառ Է դարձել: Մայրաքաղաքի մի շարք դպրոցներ հայտարարել են, որ չեն կարողանա իրենց դռները բացել սովորողների առջեւ: Ինչպես հայտնել Է Թաիլանդի օդերեւութաբանական բյուրոն, Բանգկոկում, ինչպես նաեւ երկրի հյուսիս-արեւելքում եւ կենտրոնական մասում անձրեւները կշարունակվեն առաջիկա մի քանի օրերին:
Օդերեւութաբանների տվյալներով՝ մինչեւ կիրակի հորդառատ տեղումներ են սպասվում Թաիլանդի 77 նահանգներից 10-ի տարածքում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am