Մխիթարյանը պատմություն կերտեց «Մանչեսթեր Յունայթեդ»-ի համար. ակումբի անդրադարձը

Armenpress 10:46, 25 Մայիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՈւԵՖԱ-ի Եվրոպայի լիգայի եզրափակիչում հոլանդական «Այաքս»-ի դեմ խաղում խփած գոլով Հենրիխ Մխիթարյանը պատմություն կերտեց «Մանչեսթեր Յունայթեդ»-ի համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին գրում է ֆուտբոլային ակումբի պաշտոնական կայքը:

Ստոկհոլմում կայացած եզրափակիչի ժամանակ անկյունայինի խաղարկումից հետո խփած գնդակով Մխիթարյանը դարձավ ակումբի պատմության մեջ միակը, ով մեկ մրցաշրջանի ժամանակ «կարմիր սատանաների» համար գոլեր խփեց հինգ տարբեր խաղերում:

Խաղից հետո նա շնորհակալություն է հայտնել իր թիմակիցներին՝ նշելով, որ առանց նրանց չէր կարող գոլերի հեղինակ դառնալ: «Ես իսկապես ուրախ եմ, որ այսօր՝ եզրափակիչում գոլի հեղինակ դարձա, քանի որ բոլորը շարունակ ասում էին. «Դու գոլ ես խփելու եզրափակիչում»: Վերջին խաղից հետո ես ամեն օր երազում էի գոլ խփել եզրափակիչում: Շնորհակալ եմ իմ թիմակիցներին: Ես շատ երջանիկ եմ»:- Նշել է նա:

Ֆուտբոլային ակումբի պաշտոնական կայքը նշում է, որ ակումբի պատմության ընթացքում ինչպես Մխիթարյանը, այնպես էլ Կրիշտիանու Ռոնալդուն և Ուեյն Ռունին գոլերի հեղինակ են դարձել եզրափակչում, սակայն, ի տարբերւթյուն Մխիթարյանի, գոլ խփելով մրցաշրջանի չորս խաղում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am