ՊԵԿ-ը տնտեսվարողների մոտ ստուգումներ կիրականացնի ըստ ռիսկային չափանիշների

Armenpress 16:21, 25 Մայիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը հաստատեց հարկային մարմնի գործունեության շրջանակում ռիսկի վրա հիմնված համալիր հարկային ստուգումների մեթոդաբանությունը և ռիսկայնությունը որոշող չափանիշների ընդհանուր նկարագիրը՝ ՀՀ հարկային օրենսգրքի կիրարկումն ապահովելու նպատակով: ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը նշեց, որ արդյունքում կկանոնակարգվեն ռիսկի վրա հիմնված համալիր հարկային ստուգումների համակարգի կիրառման հետ կապված հարցերը՝ սահմանելով դրանում ներառվող ռիսկային չափանիշների շրջանակը:

«Ռիսկի համակարգի նպատակն է ստուգման ենթակա հարկ վճարողների ընտրությունը կառուցել ռիսկային չափանիշների հիման վրա` ըստ հարկ վճարողների առանձին խմբերի»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց ՊԵԿ նախագահը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am