«Վերջին զանգի» շրջանակում ՃՈ հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 77 ավտոմեքենա
ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Վերջին զանգի» հանդիսությունների շրջանակներում՝ ճանապարհային ոստիկանության ծառայողների իրականացրած միջոցառումների ընթացքում ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 77 տրանսպորտային միջոց (18-ը՝ Երևան քաղաքում, 59-ը՝ մարզերում): Այդ մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից:
Մարզերում 27 ավտոմեքենա վարել են անչափահասներ, 29 ավտոմեքենաների պատուհաններից կախված են եղել երեխաներ, 2 ավտոմեքենա եղել է առանց պետհամարանիշի:
Կարծիքներ
Հարցազրույցներ
Փաստ մեկնաբանությամբ