Գլեդիս Բերեջիքլյանն Ավստրալիայում ներկա է գտնվել «Խոստումը» ֆիլմի պրեմիերային

Armenpress 17:03, 6 Հունիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոր Հարավային Ուելսի վարչապետ Գլեդիս Բերեջիքլյանը ներկա է գտնվել Ավստրալիայում Հայոց ցեղասպանության մասին պատմող հոլիվուդյան «Խոստումը» ֆիլմի պրեմիերային: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայ դատի Ավստրալիայի հանձնախմբից:

Բերեջիքլյանը հույս է հայտնել, որ ֆիլմը հնարավորինս շատ մարդ կդիտի՝ նշելով, որ դա խիստ կարևոր թեմա է հայերի համար: Նա շնորհակալություն է հայտնել հայ բարերար Քըրք Քըրորյանին ֆիլմի ստեղծման հարցում ունեցած մեծ նպաստի համար: Գլեդիս Բերեջիքլյանն ընդգծել է, որ հայկական համայնքը ամեն առիթ պետք է օգտագործի՝ նպաստելու Հայոց ցեղասպանության ճանաչմանը:

«Խոստում» ֆիլﬕ համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել 2017 թվականի ապրիլի 21-ին: Ֆիլմի նկարահանման ծախսերը հոգացել է աﬔրիկահայ գործարար, ﬕլիարդատեր Քըրք Քըրքորյանը, ինչի մասին հայտնի է դարձել նրա մահվան օրը:

Ֆիլմում նկարահանվել են հոլիվուդյան հայտնի դերասաններ Քրիստիան Բեյլը, Օսկար Այզեքը, Շարլոտ լե Բոնը և այլք:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am