Դանիայի ֆինանսների նախարարը լուսանկարվել է Սերժ Թանկյանի հետ ու մասնակցել SOAD-ի համերգին

Armenpress 17:55, 23 Հունիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դանիայի ֆինանսների նախարար Քրիստիան Յենսենը Կոպենհագենում մասնակցել է հայտնի System of a Down ռոք խմբի համերգին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին նա գրառում է կատարել թվիթերյան իր էջում՝ թողնելով հայտնի հայ ռոք երաժիշտ, խմբի մենակատար Սերժ Թանկյանի հետ արված լուսանկարը:

System of a Down-ը համերգային շրջագայության ընթացքում հունիսի 22-ին համերգ է ունեցել Կոպենհագենում: Խմբի հաջորդ համերգները կայանալու են հունիսի 23-ին՝ Մադրիդում և հունիսի 25-ին՝ Ֆլորենցիայում:

Շրջագայությունը շարունակվելու է մինչև հուլիսի 5-ը՝ եզրափակվելով Մոսկվայում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am