Հայաստանում աշխարհի չեմպիոններին դիմավորում են մեծ ոգևորությամբ. ՈՒՂԻՂ

Armenpress 15:30, 23 Օգոստոս, 2017

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը հայրենիքում է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Փարիզում անցկացված աշխարհի առաջնությունից Լևոն Ջուլֆալակյանի գլխավորած թիմը վերադառնում է հաղթանակած՝ ոսկե մեդալներով: «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում աշխարհի երկու չեմպիոններին` Արթուր Ալեքսանյանին և Մաքսիմ Մանուկյանին, դիմավորելու էին եկել հարյուրավոր երկրպագուներ:

Լևոն Ջուլֆալակյանի գլխավորած թիմը հավաքեց 28 միավոր և թիմային հաշվարկում գրավեց 6-րդ տեղը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am