Կրետեում մեկնարկում է շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունը  

Armenpress 11:20, 27 Հոկտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունական Կրետե կղզում մեկնարկում է շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հերակլիոնում հոկտեմբերի 27-ին կկայանա առաջնության բացման արարողությունը, ինչպես նաև վիճակահանությունը:

Հայաստանի տղամարդկանց հավաքականի կազմում Եվրոպայի թիմային առաջնությանը մասնակցում են Լևոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը, Սերգեյ Մովսեսյանը, Հրանտ Մելքումյանը և Հովհաննես Գաբուզյանը:

Կանանց թիմում ընդգրկված են հետևյալ մարզուհիները. Էլինա Դանիելյան, Լիլիթ Մկրտչյան, Լիլիթ Գալոյան, Մարիա Կուրսովա և Մարիա Գևորգյան:

Առաջնությունը բաղկացած է 9 տուրից, և նախատեսվում է միայն մեկ հանգստյան օր` նոյեմբերի 2-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am