Գինու միջազգային համաժողովը գինեգործների համար հետաքրքիր հարթակ կարող է դառնալ. Իգնատի Առաքելյան 

Armenpress 13:09, 23 Նոյեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Գինու համաշխարհային միտումները և լավագույն փորձը. հետևություններ ու առաջարկություններ Հայաստանի համար» միջազգային երկօրյա համաժողովի շնորհիվ գինեգործները հնարավորություն ունեն ծանոթանալ միջազգային փորձին և քննարկել ոլորտի հետագա զարգացման հարցերը։  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը նշեց, որ համաժողովը Հայաստանում առաջին անգամ է կայանում։  «Մեզ համար շատ առանցքային նախաձեռնություն է՝ ընդգծելու համար այս ոլորտի կարևորությունը։ Միջազգային կառույցները, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը մեծ աջակցություն են ցուցաբերել միջազգային մասնագետների ներգրավման և ֆինանսական առումով։ Մենք համոզված ենք, որ համաժողովը գինեգործների համար հետաքրքիր հարթակ կդառնա, որտեղ կկարողանան քննարկել ապագա զարգացման հարցերը, ինչպես նաև կծանոթանան միջազգային փորձին»,- ասաց նախարարը։  Նա ընդգծեց, որ համաժողովի հյուրերը կարող են ծանոթանալ ավելի քան 6000 տարվա պատմություն ունեցող գինու երկրին և իր ավանդույթներին։ 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am