Քրդերը հայտարարել են, որ 16 թուրք զինվոր են գերեվարել Աֆրինում

Armenpress 14:47, 25 Հունվար, 2018
ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քուրդ աշխարհազորայինները հայտարարել են, որ 16 թուրք զինվոր են գերեվարել սիրիական Աֆրինում շարունակվող մարտերի ընթացքում, որտեղ Թուրքիայի զինված ուժերը գործողություն են իրականացնում քրդերի կազմավորումների դեմ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մարտեր են մղվել Չենդերեսի շրջանում: Աշխարհազորայինները կորցրել են չորս մարդ»,- ՌԻԱ Նովոստիին ասել Է քրդերի ինքնապաշտպանության ուժերի շտաբի ներկայացուցիչ Ահմեդ Շաուկին:

Նա նշել Է նաեւ թուրքական օդուժի հարվածների թվաքանակի նվազումը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am