Լիբանանի նախագահը ժամանեց Հայաստան

Armenpress 16:13, 21 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիբանանի Հանրապետության նախագահ Միշել Աունը պաշտոնական այցով ժամանեց Հայաստան: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում տեղի ունեցավ Լիբանանի նախագահի դիմավորման արարողությունը:

Միշել Աունը Հայաստան է ժամանել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով:

Լիբանանի նախագահի պատվիրակության կազմում են երկրի ներքին գործերի նախարար Նուհադ ալ-Մաշնուքը,  արդյունաբերության նախարար Հուսեյն Հաջ Հասանը, զբոսաշրջության նախարար Ավետիս Կեդանյանը, ինչպես նաև Լիբանանում Դաշնակցություն կուսակցության ղեկավար Հակոբ Բագրատունին: Այցի շրջանակներում նախատեսված են Լիբանանի Հանրապետության նախագահի հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության՝ Նախագահի, վարչապետի, Ազգային ժողովի նախագահի հետ:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նախագահ Միշել Աունը հանդիպում կունենա նաև Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ, այնուհետև կայցելի Մայր Տաճար և գանձատուն: Հանրապետության Նախագահի նստավայրում հայ-լիբանանյան բարձր մակարդակի բանակցությունների ավարտին նախագահներ Սերժ Սարգսյանը և Միշել Աունը ԶԼՄ-ների առջև հանդես կգան հանդիպման արդյունքներն ամփոփող հայտարարություններով: 

Լուսանկարները` Գևորգ Պերկուպերկյանի


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am